Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 652 մահ են արձանագրել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 652 մահ են արձանագրել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 652-ով՝ մեկ օր առաջվա 611-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 134 545 մարդ, հունիսի 29-ին լրագրողներին հայտնել են Նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,45 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 20 616-ով՝մինչեւ 5 493 557: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,38 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 374 975 մարդ:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 14 697-ով՝ մինչեւ 4 984 037: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 90,7 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 6 209-ով՝ մինչեւ 1 352 392: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,46 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Է 7 246 դեպք:

Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 121 մահ՝ մեկ օր առաջվա 124-ի դիմաց, ինչը դարձել Է առավելագույն մեծությունը համավարակի սկզբից ի վեր: Դրանց ընդհանուր թիվը կազմել Է 22 331, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:

Ապաքինումից հետո մեկ օրում դուրս Է գրվել 4 854 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել Է 1 153 145: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 176 916 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում