Մեր տարածքում ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան. ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ադրադառնալով Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժին՝ ֆեյսբուքում գրառում է արել։
«Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:
Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»,- գրել է նա:
Կարծիքներ