Ադրբեջանի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից. Նիկոլ Փաշինյան
Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է, ցավոք, դա վերջնականը չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ. Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել ՝ վիճակը սահմանին հարաբերական հանգիստ է , երեկ ՝ գիշերվա ընթացքում, հրադադարի ռեժիմը պահպանվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, նշելով՝ Ադրբեջանի Զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադրության մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ուենցած ներխուժման։
Կարծիքներ