Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Դատախազությունը մշտապես կարևորում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև ամուր և կայուն համագործակցության հիմք կստեղծի:

Դեսպան Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումը փոխգործակցության հաջող մեկնարկի և հետագայում Հայաստանի ու Քուվեյթի դատախազությունների միջև համագործակցությունը երկկողմ փաստաթղթերով ամրագրելու լավ հնարավորություն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում