Չինաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է հաստատվել
Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 6-ն այժմ հիվանդության ակտիվ շրջանում է, իսկ 4-ն անախտանիշ է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Չինաստանի պետական առողջապահական հանձնաժողովին:
Նշվում է, որ գրանցված բոլոր 10 դեպքերը բերովի են: Նախօրեին գրանցվել էր վարակման 8 դեպք:
Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4 հազարի:
Գրանցվել է ընդհանուր վարակման 83 611 դեպք, որոնցից 1988-ը՝ բերովի:
Կարծիքներ