Ռուսաստանում Իտալիայի դեսպանը հայտարարել է, որ կողմ է Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության վերսկսմանը

Ռուսաստանում Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն ասել է, որ այժմ չափազանց կարևոր է ջանքեր գործադրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կառուցողական երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Անհնար է հույս դնել դրական արդյունքների հասնելու վրա՝ առանց Մոսկվայի հետ համագործակցության համաշխարհային առողջապահական խնդիրների, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և էներգետիկ անցման, ճգնաժամային շրջաններում միջազգային հանրության գործողությունների»,- ընդգծել է ՌԴ-ում դեսպանը։
Դեսպանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կվերսկսվեն․ «Չնայած քաղաքական խնդիրներին, որոնք պահպանվում են արևմտյան աշխարհի և Ռուսաստանի հարաբերություններում, անհնար է, որ ձեր երկիրը ճանապարհ չգտնի այս երկխոսությունը վերսկսելու համար: Մեր միջև կապերը չափազանց ամուր են, անհնար է ջնջել մեր ողջ ընդհանուր պատմությունը»։
Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը չի վատանա, այլ այդ խնդիրներն ուղղակի կվերջանան, և դրանք կհիշվեն որպես Ռուսաստանի և Եվրամիության դարավոր հարաբերությունների բարդ, բայց վերջին շրջան։
Կարծիքներ