Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։

Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։

«Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա. զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», - ասվում է  հայտարարության մեջ:

Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում