Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեսպանին Սունակի հայտարարությունների պատճառով

Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեսպանին Սունակի հայտարարությունների պատճառով

Իրանի Իսլամական հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, որոնք Թեհրանը համարում է հակաիրանական, և այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել՝ համապատասխան նոտա ներկայացնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի շարունակվող մեղադրանքների պատճառով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շիրքլիֆն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից և դեսպանին է փոխանցվել բողոքի նոտան», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Սունակը մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ և կոչ արել Իրանին թուլացնել էսկալացիան Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում