Ո՞ր ոչ ակնհայտ նշանները կարող են վկայել կաթվածի մասին

Ո՞ր ոչ ակնհայտ նշանները կարող են վկայել կաթվածի մասին

Կաթվածի գլխավոր ախտանիշներ են համարվում կրծքավանդակում սուր սավը կամ ճնշումը, սակայն կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կարող են վկայել սրտի կաթվածի մասին:     

Ինչպես հայտնում է Express-ը, Լանքաստերի համալսարանից պրոֆեսոր Ադամ Թեհլորը պնդում է, որ պետք է մտահոգի ատամնափառը: Դրա վրա ակտիվորեն զարգանում են «վատ» բակտերիաներ, որոնք կարող են հայտնվել արյան հոսքի մեջ, անոթների բորբոքում առաջացնել եւ կաթվածի պատճառ դառնալ:   

Մասնագետը նաեւ պնդում է, որ պետք է զգաստացնի նաեւ բերանում թթու համը:

Բացի այդ, կաթվածի նշան կարող է լինել ծնոտի ցավը, որը շատերը նկարագրում են որպես սուր ատամնացավ: Այդ բոլոր ախտանիշների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում