Իտալիան ներկայացրել է կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների ցանկը, որոնց թվում է նաև Հայաստանը
Իտալիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ վերջին 14 օրերին եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը: Ռիսկային երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը:
«Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, որը վերջին 14 օրերին գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով. Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 613 դեպք, վարակման հետևանքով մահացել է 910 մարդ:
Իտալիայում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 245 338 և մահվան 35 092 դեպք:
Կարծիքներ