Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել տարբերակ, որ առաջարկվի լուծում. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ առաջարկի ԼՂ խնդրի լուծում:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն չհայաթափվի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում գաղափարը, թե թող մարդիկ դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ էդպես չլինի»,- ասել է Փաշինյանը:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել, դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետը նշել է.
«Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»:
Ինչ-որ բան ուզում ենք հիմա, հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք ուզում ենք ՀՀ ինքնիշխանութունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և ժողովրդավարությունը»:
Հիշեցնենք՝ հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի այսօր՝ ժամը 22:10-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում:
Կարծիքներ