Ով կփոխարինի Արթուր Վանեցյանին
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Ազգյաին ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խորհրդարանի նախագահությանը դիմումը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում եթե պատգամավորը այն հետ չի վերցնում, ապա զրկվում է պատգամավորական մանդատից:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ՝ 8-րդ համարը Մարտուն Գրիգորյանն է, որ Վանեցյանի՝ լիազորությունները դադարեցվելուց հետո կարող է մանդատ ստանալ:
Գրիգորյանը, հիշեցնենք, նախկինում նույնպես պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Լիազորությունների կատարման ընթացքում, սակայն, դուրս է եկել խմբակցությունից ու կուսակցությունից:
Կարծիքներ