Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնում է վարչապետի հրաժարականի՝ ընդդիմության կողմից բարձրաձայնումներին և նույն ընդդիմության՝ իրենց իսկ նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններին՝ գրելով.

«Սա ընդդիմության քաղաքական սնանկության մասին է։

Անընդհատ խոսում, աղաղակում են վարչապետի հրաժարականից, բայց խոստովանում են՝ անվստահություն հայտնելու գործընթացի հիմքեր չկան։

Իմպիչմենտ կոչված պրոցեսն իրականում այլ նպատակ ուներ՝ թիրախավորել քոչարյանականներին ու դրանց ֆոնին ավելի «սուրբ» ընդդիմադիր ձևանալ։

Սերժ-Քոչարյան այս պայքարը կշարունակվի մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո սիամական զույգերի պես իրար կմիանան»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է.

«Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես՝ առանց հիմքերի չպետք է լինի: Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա, և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում