Նաթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձեւավորել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին չի հաջողվել պայմանավորվել մյուս կուսակցությունների պատգամավորների հետ եւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել երկրում, նա մանդատը վերադարձրել Է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:
«Կեսգիշերից քիչ առաջ Նաթանյահուն նախագահին տեղեկացրել Է, որ չի կարողացել կառավարություն ձեւավորել եւ (նախարարների կաբինետի ձեւավորման) մանդատը վերադարձնում Է պետության ղեկավարին»,-նշել Է Ռիվլինի ներկայացուցիչը:
Քաղաքական ճգնաժամով ընդգրկված իրադարձությունների նման զարգացումն սպասելի Էր: Դիտորդների մեծամասնությունը կանխագուշակել Էր, որ Նաթանյահուն չի կարողանա կառավարող կոալիցիա ձեւավորել: Այժմ Ռիվլինը մայիսի 5-ի առավոտյան պետք Է հրապարակի, թե ինչ Է լինելու այնուհետեւ. կա՛մ նա կրկին մանդատը կվերադարձնի Կնեսետին, ինչը կնշանակի նրա արձակում եւ նոր խորհրդարանական ընտրություններ, կա՛մ կընտրի նոր թեկնածու, որը 28 օր կստանա կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար:
newsru.co.il հրատարակությունը նշում Է, որ Իսրայելի քաղաքական շրջանակներում կարծում են, որ հաջորդ քաղաքական գործիչը, որը կարող Է հնարավորություն ստանալ՝ փորձելու կառավարություն ձեւավորել, կարող Է դառնալ Յայիր Լապիդը, որը գլխավորում Է «Եշ Ատիդ» կուսակցությունը:
Ավելի վաղ Լապիդը Բենի Հանցի մերձավոր զինակիցն Էր «Կախոլ-Լավան» ընդդիմադիր ձախ կուսակցությունում: Ինչպես գրել Է պորտալը, Նաթանյահուի կուսակցությունում փորձում են թույլ չտալ իրադարձությունների նման շրջադարձ եւ նախագահին հանձնարարել մանդատը հանձնել «Լիկուդ»-ից սերված, աջ քաղաքական գործիչ Նաֆտալի Բենետին, որն ընտրություններից առաջ հիմնել Է «Խա-Յամին խա-Խադաշ» («Նոր աջեր») կուսակցությունը: Բենետը դեռ նախքան ընտրությունները չԷր բացառում, որ իր կուսակցությունը կարող Է կոալիցիա կազմել «Լիկուդ»-ի հետ: Միեւնույն ժամանակ Նաթանյահուն լույս մայիսի 5-ի գիշերը հենց Բենետին Է մեղադրել, որ նա չի ցանկանում կոալիցիայի մեջ մտնել իր հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ