Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ զորքերի հետ քաշման և քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը»:
Կարծիքներ