ԵՄ-ն առաջարկում է թուլացնել ճնշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու համար

ԵՄ-ն առաջարկում է թուլացնել ճնշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու համար

Եվրամիությունն առաջարկել է մեղմացնել ԱՄՆ պատժամիջոցները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) դեմ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Politico թերթը ՝ վկայակոչելով համաձայնագրի նախագիծը:

Ինչպես նշում է թերթը, ԵՄ առաջարկը չի վերացնում Վաշինգտոնի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցները, սակայն զգալիորեն նվազեցնում է։ Քանի որ ԵՄ-ն փաստաթղթի վրա աշխատել է Վաշինգտոնի հետ սերտ համակարգելով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելի շատ զիջումների գնալ, քան սպասվում էր, դրան կողմ է նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը, նշում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց կթույլատրվի բիզնես վարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապեր ունեցող իրանցի անձանց հետ՝ առանց պատժամիջոցների ենթարկվելու սպառնալիքի։ «Ոչ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր բիզնես են վարում իրանցիների հետ, ովքեր ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում չեն, պատժամիջոցների չեն ենթարկվի միայն այն պատճառով, որ այդ իրանցիները ներգրավված են առանձին գործարքների մեջ այն իրանցիների հետ, ովքեր գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանները»,- մեջբերում է Politico-ն փաստաթղթից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում