Ընդդիմության ասածների և իրականության մեջ խզում եմ տեսնում. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության ասածների և իրականության մեջ խզում եմ տեսնում. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչ տեսակետ ունեն նրանք արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության մասին:

«Ընդդիմությունը երկար ժամանակ է՝ հրապարակներում բարձր գոռում է, որ՝ վերջ, իշխանություն այլևս չկա, հետո արտահերթ նիստեր են ուզում հրավիրել, ելքի սցենարներ են փորձում մտածել: Եթե ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, դրանով արձանագրում է, թե ով է երկրում իշխանություն: Ընդդիմությունը ևս օրենսդիր իշխանության մի մաս է, նրանց ասածների և իրականության մեջ խզում եմ տեսնում:

Թող լինի արտահերթ նիստ հրավիրելու նախագիծը, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը շեշտեց, որ անընդունելի է համարում ընդդիմության հռետորաբանությունն ու բառամթերքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում