Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարարը ուղիղ եթերում ստացած բռունցքի հարվածից կորցրել է գիտակցությունը
Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը կռվել են հեռուստաշոուի ընթացքում: Կոսովանը կորցրել է գիտակցությունը, և բժշկական օգնության կարիք է զգացվել՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Քաղաքական գործիչները Jurnal TV էին հրավիրվել որպես փորձագետներ: Ուղիղ եթերում նրանք անցել են անձնական վիրավորանքների: Նախկին փոխնախարարը հակառակորդին անվանել է տհաս և մի բաժակ ջուր լցրել նրա վրա, ի պատասխան՝ Կոսովանը բռունցքի մի քանի հարված է ստացել Տոֆիլատից ու կորցրել է գիտակցությունը:
Ավելի ուշ հաղորդավարն ասել է, որ կողմերը հարթել են կոնֆլիկտը և հրապարակել լուսանկար, որում Տոֆիլատն ու Կոսովան միմյանց ձեռք են սեղմում:
Կարծիքներ