Լուկաշենկոն Եվրոպային մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիբրիդային պատերազմը, որն ուղղորդում է Եվրոպան Մինսկի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եվրոպացիները, հիբրիդային պատերազմ թիրախավորելով մեր, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի դեմ, ոչ միայն լարվածության օջախ են ստեղծում, այլ նաև հրահրում են երրորդ համաշխարհային պատերազմ», -ասել է նախագահը Sky News Arabia ընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ եվրոպացիներ ասելով, նկատի ունի բացառապես երկրների «խելագար քաղաքական գործիչներին», ոչ թե նրանց ժողովուրդներին: Լուկաշենկոյի կարծիքով Եվրոպայի կողմից նման գործողությունների պատճառն այն է, որ նրանք անկախ չեն իրենց քաղաքականության մեջ և գաղութային կախվածության մեջ են ԱՄՆ-ից:
Կարծիքներ