Անգլիայի հավաքականը ֆուտբոլի պատմության վատագույն արդյունքն է գրանցել

Անգլիայի հավաքականը ֆուտբոլի պատմության վատագույն արդյունքն է գրանցել

Երեկ ՝ դեկտեմբերի 10-ին, Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում մրցել է Ֆրանսիայի հետ և 1-2 հաշվով պարտություն կրել՝ լքելով պայքարը։

Աշխարհի առաջնություններում սա արդեն 7-րդ անգամն է, երբ անգլիացիները մրցաշարի այս փուլից դուրս են մնում պայքարից։ Սա նաև ֆուտբոլի պատմության վատագույն արդյունքն է։ Վիճակագրությունը ներկայացրել է Opta Joe-ն Թվիթերում։

Ավելի վաղ Անգլիայի հավաքականը մունդիալում 1/4 եզրափակչից պայքարը լքել է 1954, 1970, 1986, 1986, 2002 և 2006 թվականներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում