Բուլղարիան դադարեցնում է Ռուսաստանից նավթի ներկրումը
Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, այդպիսով վաղաժամկետ հրաժարվելով Ռուսաստանի Դաշնությունից այդ էներգառեսուրսի ներմուծման արգելքից ազատումից, որը գործում է մինչև 2024 թվականի վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ամսին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վակայակոչելով EFE-ն։
Բրյուսելը Բուլղարիային ու Եվրամիության մի քանի այլ երկրների թույլ էր տվել ՌԴ-ից նավթ ներկրել մինչև 2024 թվականի վերջ: Սակայն Բուլղարիայի կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից:
Կարծիքներ