Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին, թե Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը.

«Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռևս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։

 

Այս համատեքստում ընդգծել ենք նաև մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ»,- ասել է Մհեր Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում