Հայաստանը կոչ է անում Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ին առաջարկել է սակագնային արտոնություններում հրաժարվել Թուրքիայից և մի շարք այլ երկրներից: Այս մասին հոկտեմբերի 22-ին հաղորդվել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։
Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ:
Կարծիքներ