Գերիների հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի համար մեկ հարցը. Անդրանիկ Քոչարյան
![Գերիների հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի համար մեկ հարցը. Անդրանիկ Քոչարյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61b856595966b.jpg)
Գերիների հարցը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների օրակարգի համար մեկ հարցը, ցանկացած քննարկմանն այն առաջնային է:
Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը բարձրացվելո՞ւ է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցը:
«Գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ համար մեկ հարցը, քանի դեռ Ադրբեջանում պահվող գերիներ կան, ցանկացած քննարկման մեջ այդ հարցի քննարկումը պետք է լինի առաջնային»,- ասաց Քոչարյանը:
Նա շեշտեց՝ գերիների հարցով զբաղվում են, եթե չզբաղվեին, գերիների վերադարձ ընդհանրապես չէր լինի, բայց շարունակաբար լինում է:
Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Կարծիքներ