Արմավիրի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում փետրվարի 8-ին հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են, իսկ կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Կարծիքներ