Հայտնի է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայողի անունը, 2 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

Հայտնի է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայողի անունը, 2 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

«Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում