Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին. Կլաարը՝ Բաքվում

Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին. Կլաարը՝ Բաքվում

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ Բաքվում, մի շարք հետաքրքիր հանդիպումներ է ունեցել:

«Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան։ Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին», - գրել է նա։

Հիշեցնենք՝ Կլաարը այս օրերին գտնվում էր Հայաստանում։ Նա այստեղ էր «բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար»։ 

Երևանից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչը մեկնել էր Թբիլիսի, ապա Բաքու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում