Օլդ Թրաֆորդը դարձել է ֆուտբոլիստների և մարզիչների գերեզմանոց. Կրաուչ
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կադրային քաղաքականության և այն մասին, թե ինչպես է ակումբն ազդում խաղացողների և մարզիչների վրա։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
«Օլդ Թրաֆորդը» դարձել է ֆուտբոլիստների և մարզիչների գերեզմանոց: Պարզապես տեսեք, թե ինչպես են այս բոլոր մարդիկ սկսում հանձնվել և տառապել ինքնավստահության քրոնիկ պակասից:
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես տուժում է հրեշավոր կադրային քաղաքականությունից։
Բոլոր գործողությունները ժամանակավոր են, խաղացողները գնվում են և ստանում են հսկայական աշխատավարձ, բայց որևէ համակարգ չկա։ «Օ, այս խաղացողները հասանելի են: Պետք է նրանց գնել, հետո նրան կինտեգրվեն»: Շատ դեպքերում, իհարկե, սա չի աշխատում:
Եթե նայեք որակին, ապա նրանք համաշխարհային մակարդակի խաղացողներ են: Չի կարելի ասել, որ Պոլ Պոգբան վատ խաղացող է: Կամ առավել ևս Կրիշտիանու Ռոնալդուն ու Ջեյդոն Սանչոն: Բայց խոսքը գերծանրաբեռնվածության մասին է: Դա նման է մարզասրահ գնալուն և միայն մարմնի վերին մասի վրա աշխատելուն»,- փոխանցում է Կրաուչի խոսքը Daily Mail-ը:
Կարծիքներ