Խաղաղապահ ասվածը երկարաժամկետ է հնչում. Վլադիմիր Սոլովյովի անդրադարձը ԼՂ շուրջ պայմանավորվածություններին
Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է Վլադիմիր Սոլովյովի հոդվածը, որում հոդվածագիրը անդրադարձել է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կնքված եռակողմ պայմանագրին, որով ռուս խաղաղապահներ են մտցվում Ղարաբաղ:
Այսպիսով, Ռուսաստանը խաղաղապահներին մտցնում է Ղարաբաղ: Հետխորհրդային տարածքում ռուս զինվորականներն առաջին անգամ չեն մասնակցում խաղաղապահ գործողությունների: Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու փորձը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են դասավորվելու գործողությունները, որոնք սկսվել են Լեռնային Ղարաբաղում և որքան կարող են դրանք տևել:
Փաստաթղթում ասվում է, որ խաղաղապահների տեղակայումը 5 տարի ժամկետով է ևս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը դեմ չլինի: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ժամկետը ոչ այլ ինչ է, քան պայմանականություն, որի վրա չպետք է կենտրոնանալ որպես որոշակի վերջնաժամկետ: Նախկին ԽՍՀՄ տարածքի թեժ կետերում Ռուսաստանի հովանու ներքո իրականացված կամ իրականացվող խաղաղապահ գործողություններից ոչ մեկը չի ավարտվել ռուս զինվորականների ՝ իրենց պատասխանատվության գոտուց դուրսբերմամբ:
Մերձդնեստրյան խաղաղապահ գործողության ճարտարապետներից մեկը, չճանաչված Մերձդնեստրի նախկին արտգործնախարար Վալերի Լիցկայը կարծում է, որ իրենց տարածաշրջանի փորձը կօգտագործվի նաև Ղարաբաղում:
«Բոլոր հաջող քայլերն ու որոշումները կտեղափոխվեն այնտեղ: Գործողությունը կիրականացվի այնպես, որ երկու կողմերը լինեն շղթայված, խիստ հսկողության տակ, բայց միևնույն ժամանակմասնակցություն ունենան» - ասել է Լիցկայը:
Մանրամասները tert.am-ում
Կարծիքներ