ԱՄՆ-ն և Եվրամիությունը դարձյալ ՌԴ-ին սպառնացել են խիստ պատժամիջոցներով

ԱՄՆ-ն և Եվրամիությունը դարձյալ ՌԴ-ին սպառնացել են խիստ պատժամիջոցներով

Արևմտյան երկրները շարունակում են Ռուսաստանին սպառնալ պատժամիջոցներով։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն ամենախիստ պատժամիջոցները։ Ընդ որում, այն հարցին՝ արդյո՞ք պատժամիջոցներ կսահմանվեն անձամբ Ռուսաստանի նախագահի նկատմամբ, Հարիսը խուսափել է պատասխանել։

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Le Journal Du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը մասշտաբային պատժամիջոցներ է նախապատրաստել Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ագրեսիայի դեպքում։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ եվրոպական երկրները միասնական են և համաձայնեցրել են իրենց գործողությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

Եվրահանձնաժողովի նախագահին հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը չի սառեցնի Ուկրաինիայի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին և չի ազդի արդյոք այլ երկրների, օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի վրա։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ իրենք հարգում են այդ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և նրանց ունակությունը՝ որոշելու իրենց ճակատագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում