Պապիկյանի կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ նա ճիշտ ուղղության վրա է․ Մովսես Հակոբյան

Պապիկյանի կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ նա ճիշտ ուղղության վրա է․  Մովսես Հակոբյան

«Ես շարունակում եմ պնդել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ի տարբերություն նրանից նախորդների` ունակ է գործել ի նպաստ բանակի: Եվ այն, որ նրան չենք տեսնում ինչ-ինչ հայտարարություններ անելիս, եւ, ըստ իս խոսում է այն մասին, որ նա աշխատում է, զբաղված է իր գործով: Հավատում եմ, որ ՊՆ նախարարը իսկապես գործում է ի շահ բանակի»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նշանակմանը, նման տեսակետ էր հայտնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Հիմա ամիսներ անց, արդյո՞ք վերջինս շարունակում է մնալ նույն տեսակետին։ ArmeniaNews-ի հաղորդմամբ՝  «Իրավունքը» կրկին փորձել է հետաքրքրվել նույն Մովսես Հակոբյանից, ով վերահաստատել է իր նախորդ տեսակետը.

-Այ՛ո, ես շարունակում եմ մնալ նույն տեսակետին, Պապիկյանի կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ նա ճիշտ ուղղու վրա է: Իհարկե, ներսից չեմ տիրապետում ինֆորմացիաների, բայց այնքանով ինչքանով տեսանելի է, ինձ թույլ է տալիս մտածել, որ չեմ սխալվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում