Աֆղանստանի կառավարական ուժերի և թալիբների միջև թեժ մարտեր են ընթանում երկրի տարբեր շրջաններում
Վերջին շրջանում Աֆղնաստանում վերսկսվել են մարտերը կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև: Գրավելով գյուղական բնակավայրերի մեծ մասը՝ թալիբներն անցել են մեծ քաղաքների վրա հարձակումներին: Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանց հսկողության տակ է անցել Կանդահար, Ֆարահ և Փարվան նահանգների չորս շրջան՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ թալիբները թեժ մարտերից հետո մտել են Կանդահար՝ համանուն նահանգի մայրաքաղաք և Աֆղանստանի հարավային խոշորագույն քաղաքը: «Թալիբան» շարժման գրոհայինները Տաջիկստանից հետո վերահսկողություն են հաստատել նաև Իրանի և Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող անցակետերի վրա: Միևնույն ժամանակ, շարժման պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանի հարևան երկրները չպետք է անհանգստանան իրենց սահմանների անվտանգության համար:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թալիբները հարձակվել են երկրի Բադղիս նահանգի Կալայ Նաու քաղաքի վրա, կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով չորս խաղաղ բնակիչ է մահացել, 77-ը վիրավորվել է: Նրանք նաև ներխուժել են բանտ և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին: Քաղաքում սկսվել են փողոցային մարտեր, հաղորդվում է առնվազն 69 թալիբ զինյալի սպանության մասին:
Կարծիքներ