ԱԺ օրակարգից հանվեց ռազմագերիների և անհետ կորածների հարցի քննարկումը

ԱԺ օրակարգից հանվեց ռազմագերիների և անհետ կորածների հարցի քննարկումը

Ազգային Ժողովի օրակարգից հանվեց ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցի քննարկումը, քանի որ հիմնական զեկուցողը բացակայում էր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հարցը կքննարկվի դռնփակ ռեժիմով:

Ընդմիջումից հետո, սակայն, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս, քանի որ հիմնական զեկուցողը բացակայում է դահլիճից:

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում նիստին. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում