Հայտնի է Զենիթ-Չելսի խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Զենիթ-Չելսի խաղի լավագույն ֆուտբոլիստը

Գերմանացի հարձակվող Տիմո Վերները ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Զենիթ»-«Չելսի» խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Վերները երկրորդ րոպեին բացել է հաշիվը, ապա 85-րդ րոպեին դարձել է դուբլի հեղինակ։

6 տուրից հետո «Զենիթը» H խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցրեց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում