Ֆրանսիայում նինջայի կոստյումով տղամարդը թրով հարձակվել է ոստիկանների վրա. կան տուժածներ
Ֆրանսիայի Շերբուրգ ան Կոտենտեն քաղաքում նինջայի հագուստով տղամարդը կատանայով վիրավորել է երկու կին ոստիկանի։ Տեսուչները փորձել են նրան բերման ենթարկել մեքենայի առևանգման համար։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ ոստիկանությանը հղումով։
Առևանգողը դուրս է եկել գողացված մեքենայից և ճապոնական թրով մի քանի անգամ հարվածել ոստիկաններին։ Նրա վրա կրակել է երրորդ ոստիկանը։
Հարձակվողը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև վիրավոր ոստիկանները։
Կարծիքներ