Եվրոպայում COVID-19-ի դեմ նոր սահմանափակումներ են նախատեսվում
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների:
Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ այդ պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, սահմանափակումներ էին գործում թանգարաններ, կինոթատրոններ և մշակութային վայրեր այցելողների համար: Ֆրանսիայի կառավարությունը պատվաստումը համարում է Covid-19- ի դեմ պայքարի առանցքային քայլ:
Հունաստանում ուժի մեջ է մտել ծերանոցների անձնակազմների համար պատվաստումների պարտադիր պահանջը: Նրանք, ովքեր մինչև օգոստոսի 16-ը չեն պատվաստվի, կհեռացվեն աշխատանքից: Հարցումների տվյալներով` հույների գրեթե երկու երրորդը կարծում է, որ COVID-19- ի դեմ պատվաստումը համաճարակը հաղթահարելու միակ միջոցն է, ուստի կողմ են արտահայտվում ուսուցիչների, բուժաշխատողների, ծերանոցների անձնակազմների պարտադիր պատվաստմանը:
Իտալիայում ևս խստացնում են սահմանափակումները. օգոստոսի 6-ից երկրի հանրային փակ տարածքներում պաստվաստման անձնագիր կպահանջեն:
Կարծիքներ