Լիտվան Բելառուսի հետ սահմանին փշալարերով պատված 4 մետրանոց պատ կկառուցի

Լիտվան Բելառուսի հետ սահմանին փշալարերով պատված 4 մետրանոց պատ կկառուցի

Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով,- գրում է ТАСС-ը։ Ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:

Սահմանին նախատեսված պատն այնպես է փշալարերով պատված լինելու, որ այն հեշտությամբ հաղթահարել չլինի: Դրա համար անհրաժեշտ կլինեն հատուկ գործիքներ: Նախնական հաշվարկներով՝ ինժեներական կառույցի համար անհրաժեշտ կլինի 152.5 մլն եվրո: Աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում