Հուլիսի 1-ից տեղաշարժի արգելքը Վրաստանում կչեղարկվի
Տեղաշարժի արգելքն այլևս չի գործելու հունիսի 30-ի ժամը 23:00-ից,- ասել է Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:
Ինչպես նշել է գործողությունների շտաբի ղեկավարը, ցանկացած սահմանափակում և կարգավորում պայմանավորված է առկա համաճարակաբանական իրավիճակով:
«Հուլիսի 1-ից տեղաշարժի արգելքը կչեղարկվի, որը գործում էր 23:00-ից 04:00-ն: Կլինի հետևյալը՝ հունիսի 30-ին, երեկոյան 23-ից, սահմանափակումն այլևս չի գործի: Սահմանափակումը կլինի հունիսի 30-ի առավոտյան, այսինքն՝ 00:00-ից 04:00-ն, իսկ հունիսի 30-ին երեկոյան 23:00-ից տեղաշարժի սահմանափակումն այլևս չի գործի:
«Մենք մեծ հույս ունենք, որ երկրում համաճարակային իրավիճակը կզարգանա այնպես, որ հետագայում կարիք չունենանք որևէ սահմանափակումներ մտցնել, բայց ցանկացած սահմանափակում և կարգավորում պայմանավորված է առկա համաճարակաբանական իրավիճակով և հիմնված է ստացված տեղեկատվության վերլուծության վրա»,-ասել է Գիորգի Ղիբրաձեն:
Կարծիքներ