Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 200 չվերթ է չեղարկել
Turkish Airlines-ը Ստամբուլում եղանակային պայմանների վատթարացման պատճառով չեղարկել է մարտի 10-ին նախատեսված ավելի քան 200 չվերթ, այդ թվում՝ 71 միջազգային։ Այս մասին ասվում է չորեքշաբթի ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի օդանավակայանում մարտի 10-ի դրությամբ չեղարկվել է 185 չվերթ, որից 71-ը՝ միջազգային, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղարկվել է 20 ներքին չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսում սպասվում է եղանակային պայմանների սաստիկ վատացում՝ ընդհուպ մինչև ձյան տեղումներ։
Կարծիքներ