Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

 ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել  Իրանի Գիտության նախարարության պատվիրակության Երևան գործողմանը, ինչպես նաև քննարկվել  է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակմանը և համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է  իրանական կողմի առաջարկած ժամկետում,  իր երկրի գիտության նախարարի Թեհրան  այցելելու  պատրաստակամության մասին:

Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլն  պատրաստակամությունն է հայտնել բարեկամ, հատկապես հարևան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում