Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված
Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։
Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։
Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական եւ օրգանական ծագման թափոնների տեսակարար կշռի անթույլատրելի չափերի հասնող պարունակությունը ջրերում, ինչը հետեւանքն է նաեւ հարակից մի շարք բնակավայրերի եւ առափնյա հանգստի գոտիների կոյուղու անարգել նեթափանցման լճի ավազան։
Բոլոր այս խնդիրները ենթակա են մանրամասն գույքագրման, ուսումնասիրության եւ վերլուծության, որպեսզի խելամիտ եւ իրատեսական լուծումներ առաջադրվեն ողջամիտ ժամանակային կտրվածքով։
Այս փուլում խնդիր ունենք՝ հետեւողականորեն հասնել Սեւանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երեւույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը։
#Սիրենք_Սեւանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը
Կարծիքներ