Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, առողջացել է 445 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, առողջացել է 445 մարդ

Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք: Ունենք 445 առողջացած և 10 մահվան դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում