Արևմուտքը չի կարողանա աշխարհը հարմարեցնել մարդու իրավունքների իր չափանիշներին․ Լուկաշենկո
Արևմուտքը չի կարողանա աշխարհի բոլոր երկրներին համապատասխանեցնել մարդու իրավունքների իր չափանիշներին: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն`մեկնաբանելով CNN- ի լրագրողի այն խոսքերը, որ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրում են մարդու իրավունքների խախտումները Բելառուսում:
Բելառուսի առաջնորդը որպես օրինակ բերեց ընտրությունները: «Դրանք նման են ընտրությունների անցկացման չափանիշների: Չկան չափանիշներ, և մենք Ռուսաստանի հետ առաջարկել ենք. Եկեք աշխատենք ԵԱՀԿ շրջանակներում՝ ընտրությունները գնահատելու համար: Դուք համաձայն չեք: Քանի որ դուք ունեք ձեր չափանիշները: Դա նույնն է, ինչ մարդու իրավունքները », - ասել է Լուկաշենկոն:
Կարծիքներ