Ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:

Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26-ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը: Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն մարզական եռօրյա ճամբարի մարզումներին:

Հայաստանի երիտասարդական թիմին Հունաստանի մայրաքաղաք կուղեկցի մարզիչ Դավիթ Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում