Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը դատապարտել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները
Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտել է ԳԴՀ Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը։
Վերջինիս Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը խմբակցության անունից տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ զեկույցներն անհանգստացնող են: Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դա բացարձակապես անընդունելի է, և պետք է դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից անհապաղ և հստակորեն դատապարտվի:
Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չի նշանակում: Գերմանիան և ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվեն տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործընթացում։
Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա զանգվածային ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «թավշյա հեղափոխությունով»։
Կարծիքներ