ՏԿԵ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՏԿԵ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։

Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում