Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում