ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Պենտագոնում
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Նրանք կքննարկեն մի շարք թեմաներ, ներառյալ ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը, պաղեստինցի խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությունը և Ռաֆահում ապաստանած ավելի քան 1 միլիոն մարդկանց անվտանգությունը ապահովելու ծրագրերը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Կարծիքներ