ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին
Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
«Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են: Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը: Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև հարազատ»,- ասել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ