«Մոնակոյի» 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

«Մոնակոյի» 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն» հրաժեշտ է տվել թիմի 6 ֆուտբոլիստի, տեղեկացնում է L'Equipe-ն:

«Մոնակոյից» հեռացել են Դիեգո Բենալյոն, Սեյդու Սին, Մուսա Սիլան, որոնց պայմանագրերի ժամկետն ակումբի հետ նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Տեմուե Բակայոկոն («Չելսի»), Ադրիեն Սիլվան և Իսլամ Սլիմանին (երկուսն էլ «Լեսթեր»), որոնք «Մոնակոյում» հանդես էին գալիս վարձակալությամբ, վերադարձել են իրենց ակումբներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում